Ապրիլի 22-23-ին Մոսկվայում ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ընդհանուր պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ անցկացվեց միջազգային գիտաժողով` նվիրված Հայրենական մեծ պատերազմում և Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 80-ամյակին` ավելի քան 20 երկրների մասնագետների մասնակցությամբ:
Գիտաժողովը բացեց ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը: Լիագումար նիստում «Հայրենական մեծ պատերազմի պատմության հայ պատմագիտությունը» թեմայով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ՊԻ տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:
ՊԻ փոխտնօրեն, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը ներկայացրեց «Հայ ժողովրդի ավանդը Մեծ Հայրենականում տարած հաղթանակում» զեկուցումը: Հայաստանի ազգային արխիվի Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժին վարիչ, պ.գ.թ. Վարդուհի Գրիգորյանի զեկուցումը նվիրված էր պատերազմի թեմայով ՀԱԱ-ի հրատարակչական գործունեությանը: Ապրիլի 22-ին Ա. Մելքոնյանը եւ պրոֆ. Ռ. Կարապետյանը որպես «Հայոց տուն» միավորման հիմնադիր անդամներ հանդիպում ունեցան մոսկվաբնակ շուրջ հարյուր մտավորականների հետ։
Պատվիրակությունը ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված մոսկովյան մի քանի միջոցառումների։